Իրանին հարված հասցնելու օգտին բազմաթիվ պատճառներ կան. Սպիտակ տուն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հրաժարվել է որևէ կոնկրետ ժամանակացույց տրամադրել Իրանի հետ դիվանագիտական ​​բանակցությունների շարունակման համար, հաղորդում է CNN-ը։

Նա նշել է, որ Իրանը պետք է ավելի շատ մանրամասներ տրամադրի «առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում» իր բանակցային դիրքորոշման վերաբերյալ։

Լևիթը հրաժարվել է ասել, թե արդյոք Թրամփն այդ ընթացքում կխուսափի՞ ռազմական գործողություններից։ «Ես չեմ պատրաստվում ժամանակացույց սահմանել Միացյալ Նահանգների նախագահի անունից»,- ասել է նա։

Թեև «դիվանագիտությունը միշտ նրա առաջնահերթությունն է»,- նշել է Լևիթը, ռազմական գործողությունները նույնպես մնում են որպես հնարավոր տարբերակ։

«Կան բազմաթիվ պատճառներ և փաստարկներ Իրանին հարվածներ հասցնելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Թրամփը հիմնականում ապավինում է իր ազգային անվտանգության թիմի խորհուրդներին։

«Նա միշտ մտածում է այն մասին, թե ինչն է համապատասխանում Միացյալ Նահանգների, մեր զինվորականների և ամերիկյան ժողովրդի շահերին»,- նշել է Լևիթը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment