Past.am | Պուտինը քննադատել է ԱՄՆ-ին



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ռուսաստանն անընդունելի է համարում Կուբայի դեմ նոր սահմանափակումները, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է РИА Новости-ն։

«Հիմա հատուկ փուլ է, նոր պատժամիջոցներ։ Դուք գիտեք, թե ինչպես ենք վերաբերում դրան։ Մենք նման բան չենք ընդունի»,- ասել է Պուտինը Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյայի հետ հանդիպման ժամանակ։

«Մեր արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը բաց է, հստակ և միանշանակ»,- ընդգծել է նա։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանին և Կուբային կապում են հատուկ, պատմականորեն ձևավորված հարաբերությունները։

«Մենք միշտ եղել ենք Կուբայի կողքին՝ անկախության համար, սեփական զարգացման ուղին ընտրելու իրավունքի համար պայքարում և միշտ աջակցել ենք կուբացի ժողովրդին։ Գիտենք, թե կուբացի ժողովրդի համար որքան դժվար է եղել Կուբայի անկախության այս տասնամյակների ընթացքում պայքարել սեփական կանոններով ապրելու և ազգային շահերը պաշտպանելու իրավունքի համար»,- ասել է ՌԴ նախագահը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment