Ռուսաստանի Դաշնություն ժամանած արտասահմանցիները պետք է սկզբից հստակ նշեն այցի նպատակը և այն երկրի ներսում չեն կարող փոխել: Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովը
«Այսօր առանց վիզայի այստեղ ժամանած օտարերկրացին կարող է գալ որպես զբոսաշրջիկ։ Սահմանը հատելուց առաջ տրված միգրացիոն քարտերում <…> նշված է նպատակը։ Ո՞րն է ձեր գալու նպատակը։ Դուք ընդգծում եք «տուրիզմ» կամ «աշխատանք»։
Նա հավելել է, որ տուրիստը, ով փոխում է իր մտադրությունը և ցանկանում է աշխատել, պետք է դուրս գա երկրից, ապա կրկին ռուսաստան մուտք գործելուց հետո դիմում ներկայացնի, որ այցի նպատակը աշխատանքն է։