Տիգրան Բարսեղյանը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականից հեռանալու մասին

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը հայտարարել է հավաքականից հեռանալու մասին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Որոշել եմ ավարտել իմ կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։ Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է եղել տարիներ շարունակ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը և մեր երկրի գույները պաշտպանելը»,- նշել է ֆուտբոլիստը:

Բարսեղյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել էր 2016 թվականի մարտի 25-ին՝ Բելառուսի դեմ ընկերական խաղում՝ 81-րդ րոպեին փոխարինելով Էդգար Մանուչարյանին։

Leave a Comment