Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում անկախ միջուկային զենքի, միաժամանակ հնարավոր է համարել եվրոպական միջուկային զսպման միջոցների քննարկումը, հայտնում է Bloomberg-ը:
Մերցն ընդգծել է, որ Բեռլինը չի քննարկում սեփական միջուկային զինանոցի զարգացումը և չի շեղվում գործող միջազգային պարտավորություններից: Նա նշել է, որ եվրոպական անվտանգության վերաբերյալ ավելի լայն քննարկում հնարավոր է, բայց առանց գերմանական ազգային միջուկային զենքի ուղղությամբ գնալու:
Կանցլերի հայտարարությունը հնչել է ԵՄ զսպման համակարգի ապագայի և եվրոպական երկրների դերի վերաբերյալ սրվող բանավեճերի ֆոնին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2025 թվականի մարտի 5-ի իր ուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանը, իբր, սպառնալիք է ներկայացնում Ֆրանսիայի և Եվրոպայի համար և կոչ է արել քննարկել Ֆրանսիայի միջուկային ներուժը ամբողջ Եվրոպական Միությունը պաշտպանելու համար օգտագործելու հարցը:
2026 թվականի փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում նա կրկին շեշտել էր, որ Եվրոպան պետք է ինքնուրույն սահմանի իր անվտանգության նոր ճարտարապետությունը, ներառյալ միջուկային զսպման իր մոտեցումների հնարավոր վերանայումը:
