Փետրվարի 16-ին դատախազը ՔՕ 507-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցել կաթողիկոսի նկատմամբ․ այս մասին Radar Armenia-ն ավելի վաղ տեղեկացել էր գլխավոր դատախազությունից։
Radar Armenia-ի հետ զրույցում փաստաբան Նորիկ Նորիկյանն ասաց, որ քրեական օրենսգրքով սահմանված այդ հանցագործությունը դասվում է մեծ ծանրության հանցագործությունների շարքին։
«Այդ հոդվածը բաժանված է 2 մասի․ առաջինը նախատեսում է առավելագույն պատիժ 1 տարի ժամկետով, իսկ 2-րդը՝ առավելագույնը 2 տարի»,-ասաց նա և հավելեց, որ դա ծանր պատժաչափերն են, իսկ նախքան դա կան տուգանք, հանրային աշխատանքներ, կարճաժամկետ ազատազրկում և սահմանափակում։
«Սա մեր իրավապահ համակարգի ողջ գործունեության ընթացքում աննախադեպ քրեական վարույթ է, որը, վերջնարդյունքում, կարող է դասվել իրավական աբսուրդների շարքին»,- շեշտել է Նորիկյանը՝ հավելելով, որ սա ակնհայտ քաղաքական ենթատեքստ պարունակող գործընթաց է, որի հիմնական նպատակն է եղել արգելել կաթողիկոսին՝ դուրս գալ Հայաստանից և մասնակցել եպիսկոպոսաց ժողովին։
Նրա խոսքով՝ խափանման միջոցը ընտրվում է մեղադրյալի պատշաճ վարքագիծը պահպանելու համար, որպեսզի նա քրեական վարույթի ընթացքում չթաքնվի վարույթ իրականացնող մարմնից, չկատարի նոր հանցագործություն և անօրինական ազդեցություն չգործադրի վարույթի մասնակիցների վրա։
