Apple-ը պատրաստվում է թողարկել 3 նոր սարք՝ խելացի ակնոց, տեսախցիկով AirPods-ների և արհեստական բանականությամբ աշխատող կախազարդ. հայտնում է Bloomberg-ը։ Նոր սարքերը ստեղծվում են Siri թվային օգնականի շուրջ և օգտագործելու են տեսողական տվյալներ՝ օգտատիրոջը օգնելու համար։ Դրանք բոլորը կմիանան iPhone-ին և կունենան տեսախցիկներ։ Սակայն AirPods-ներն ու կախազարդը կունենան ավելի թույլ տեսախցիկներ, որոնք նախատեսված են ոչ թե լուսանկարելու, այլ AI-ին օգնելու համար։
Խելացի ակնոց՝ որպես AI ամենօրյա օգնական
Apple-ի խելացի ակնոցը կլինի ավելի առաջադեմ։ Դա կունենա որակյալ տեսախցիկ, բարձրախոս և միկրոֆոն, սակայն՝ էկրան չեն ունենա։
Ակնոցը ունենալու է երկու տեսախցիկ՝
- մեկը՝ բարձրորակ պատկերների համար,
- մյուսը՝ շրջակա միջավայրը հասկանալու համար։
Այս տեխնոլոգիան թույլ կտա, օրինակ՝
- նայել որևէ առարկայի և անմիջապես իմանալ՝ ինչ է դա,
- ավտոմատ ավելացնել միջոցառումը օրացույցում՝ պարզապես նայելով պաստառին,
- հիշեցումներ ստանալ խանութում՝ նայելով կոնկրետ դարակին,
- ստանալ ուղղություն՝ իրական շենքերի և մեքենաների նկարագրությամբ։
Apple-ի նպատակը ակնոցը դարձնել AI մշտական ուղեկից, որը «տեսնում է» օգտատիրոջ շրջապատը և օգնում առօրյայում։
AI կախազարդ՝ iPhone-ի «աչքերն ու ականջները»
Apple-ը նաև մշակում է փոքր կախազարդ, որը կարելի է կրել պարանոցին կամ ամրացնել հագուստին։ Այն կունենա տեսախցիկ և միկրոֆոն, կաշխատի որպես iPhone-ի լրացուցիչ «աչքերն ու ականջները»։ Սակայն կախազարդը չի լինի ինքնուրույն սարք․ այն պարզապես կլրացնի iPhone-ին և կունենա ավելի թույլ հզորություն, նույնիսկ՝ ավելի քիչ, քան Apple Watch-ը։
Տեսախցիկով AirPods
Նոր AirPods-ները նույնպես կունենան տեսախցիկներ, որոնք կօգնեն Siri-ին հասկանալ օգտատիրոջ շրջապատը և ավելի ճշգրիտ պատասխանել հարցերին։
Apple-ը փնտրում է «հաջորդ մեծ հեղափոխությունը»
Apple-ի տնօրեն Թիմ Քուքը հայտարարել է, որ աշխարհը արագ է փոխվում, և ընկերությունը ներդրում է կատարում AI տեխնոլոգիաների մեջ։ Սպասվում է, որ խելացի ակնոցն ու կախազարդը կարող են ներկայացվել արդեն հաջորդ տարի, եթե նախագծերը չչեղարկվեն։ Այս սարքերը ցույց են տալիս, որ Apple-ը փորձում է ստեղծել նոր սերնդի տեխնոլոգիաներ, որտեղ արհեստական բանականությունը մշտապես ուղեկցում է մարդուն և օգնում իրական ժամանակում։
