
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աջափնյակում մի քանի տասնյակ երիտասարդ իրար հետ վիճել են, որի արդյունքում 10-ից ավել վիրավոր կա, զոհ կա ու շատ ծանր վիճակում գտնվող տղաներ…
Սա կոչվում է խաղաղություն: Երբ ուժայինների հիմնական առաքելությունը քաղաքական ռեպրեսիաներն են, իսկ իշխանությունը միտումնավոր կազմաքանդում է հասարակության բարոյական ողնաշարը, հետևանքը միշտ սա է…
Միլիարդներ ու խաղաղություն խոստանալով՝ Հայաստանը դարձնելու են Սոմալի: Էս երկիրը ո՛չ սահման է ունենալու, ո՛չ էլ պետություն առհասարակ»:
Աղբյուրը` Արթուր Դանիելյան