Ոստիկանները պարզել են Աջափնյակի միջադեպի մասնակիցների շրջանակը – Armenia Today

Ոստիկանները պարզել են Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի մասնակից անձանց շրջանակը, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայութոյւնը։

ՆԳՆ-ից մանրամասնել են, որ դեպքի մասին ահազանգն ստացվել է ժամը 15։00-ի սահմաններում։ Միջադեպի հետևանքով դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք են տեղափոխվել բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։

Ըստ գերատեսչության՝ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Աջափնյակ համայնքի Աբելյան փողոցում կրակոցներ են հնչել։ Ըստ Առողջապահության նախարարության՝ հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի, մեկ անձ մահացել է, երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր:

Leave a Comment