Պեզեշկիանն ընդունել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարին



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանն ընդունել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլեւին ու նրան ուղեկցող պատվիրակությանը։

Պեզեշկիանը նշել է, որ Իրանը վճռական է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը հնարավորինս շուտ իրականացնել բոլոր ոլորտներում։

Առաջնահերթ է նշվել էներգետիկայի, տրանսպորտի, պաշտպանության, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցությունը։ Նախագահն ասել է, որ շաբաթական հիմունքներով հետևում է համաձայնագրերի կատարմանը։

«Տարածաշրջանային երկրները պետք է ընդլայնեն իրենց հարաբերությունները այնպես, որ չպահանջեն արտատարածաշրջանային գործիչների միջամտությունը այս տարածաշրջանում գործերը որոշելու համար», – հավելել է Իրանի նախագահը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment