1 զոհ, 7 տուժած, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում․ պաշտոնական • Tribune.am

Այսօր Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի հետևանքով, նախնական տվյալներով, հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Տուժածներից երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ևս երեքինը՝ ծանր։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Դեպքի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է։

Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։

Leave a Comment