Aurora News | Լուրերը մեկ տողով. Նոր մանրամասներ Աջափնյակի կրակոցներից, Մակրոնը՝ խոսքի ազատության մասին

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

• Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի, նրանցից մեկը մահացել է, մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։

• Ականատեսները հայտնել են, որ կրակոցների ձայներից երեխաները խուճապահար փախել են, դեպքի վայրում շարունակվում են քննչական գործողությունները։

• Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Սերժ Սարգսյանի նկատմամբ երկրից չբացակայելու արգելքը վերացնելու որոշման դեմ։

• Ուկրաինան հայտարարել է Ժնևում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցություններում որոշակի առաջընթացի մասին։

• Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել Կուբայի ռազմածովային շրջափակման ծրագրերից։

• Զելենսկու նախկին օգնականը լքել է Ուկրաինան:

• Ֆրանսիայի նախագահը խոսել է խոսքի ազատության սահմանափակումների անհրաժեշտության մասին։

Leave a Comment