Երևանի Աջափնյակ համայնքի Աբելյան փողոցում փետրվարի 18-ին կրակոցներ են հնչել, լուրն Armenia Today-ին հաստատել են Ներքին գործերի նախարարությունից։
Shamshyan.com-ը գրել է, որ կրակոցների հետևանքով կա 10 վիրավոր։ ԶԼՄ-ներն ավելի ուշ հայտնել են 1 զոհի մասին։
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 16:00-ի սահմաններում։ Ըստ կայքի՝ դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգով և ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, արնանման հետքեր, դանակ, Lexus, որի վրա առկա են կրակոցի հետքեր։
ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը Armenia Today-ին հայտնել է, որ դեպքի մասին հաղորդումը դեռ չեն ստացել։
Նյութը լրացվում է։
