Աջափնյակում կրակոցների հետևանքով կա 1 զոհ. 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Աջափնյակում կրակոցների հետևանքով կա 1 զոհ. 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանի Աջափնյակ թաղամասում կրակոցների հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 մարդ. Radar Armenia-ն տեղեկացավ «Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանից։

«Նրանցից մեկը, ցավոք, մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներին ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն»,-ասաց նա։

Ավելի ուշ տեղեկություններ է հայտնել նաև ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի․ «Երեքի  առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: 1 քաղաքացի մահացել է»:

Հիշեցնենք՝ այսօր փոխհրաձգություն է տեղի ունեցել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment