Aurora News | Լուրերը մեկ տողով. Կրակոցներ Երևանում, նախկին պատգամավորի գույքի բռնագանձում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

• Երևանի Աջափնյակում կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 քաղաքացի, նախաձեռնվել է քրեական վարույթ։

• Մարտի 2-ից պարտապանների էլեկտրոնային դրամապանակների միջոցների վրա կկիրառվեն արգելանքներ և բռնագանձումներ։

• Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի գույքի բռնագանձման հայցը։

• Հունգարիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի պաշտպանում Եվրոպան և ԵՄ-ն պաշտպանության կարիք չունի։

• Թուրքիայի նախագահը զգուշացրել է, որ Իրանի դեմ հնարավոր պատերազմը կխորացնի տարածաշրջանային անկայունությունը։

• Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղարը կապ է պահպանել Կուբայի նախկին առաջնորդի ընտանիքի ներկայացուցչի հետ։

Leave a Comment