ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ անդրադառնալով գործակալության հետ Իրանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող առանցքային հարցեր, ներառյալ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա զարգացումները և առաջիկա միջազգային հանդիպումների օրակարգը։
Արաղչին վերահաստատել է Իրանի հանձնառությունը՝ շարունակել կառուցողական երկխոսությունը, շեշտելով, որ համագործակցությունը պետք է ընթանա մասնագիտական հարթակում և զերծ մնա քաղաքական ճնշումներից։
Այս զրույցը դիտվում է որպես կարևոր քայլ՝ գործակալության խորհրդի նիստին ընդառաջ լարվածությունը թուլացնելու և փոխադարձ համաձայնությունների դաշտ գտնելու ուղղությամբ։
