Դատախազությունը պահանջում է Կարեն Ավագյանից 10 անշարժ գույք և ավելի քան 12 մլն բռնագանձել

Դատախազությունը պահանջում է Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ, տեղեկանում ենք դատախազությունից։

Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Ավագյանին առնչվող հայցադիմումը:

Ըստ դատախազության հաղորդագրության՝ Ավագյանի 10 անշարժ գույքից 3-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում։ Ավագյանից դատախազությունը պահանջում է բռնագանձել 12 մլն 718 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։

Leave a Comment