Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է։
Այս մասին գրում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Հակակոռուպցիոն դատարանին։
Ըստ Հակակոռուպցիոն դատարանի հաղորդագրության, խափանման միջոցը վերացվել է դատախազությանը պարտավորեցնելու միջոցով։
«Քանի որ դատավորը փոխարինող է եղել, այդ պատճառով նա չէր կարող ինքնուրույն վերացնել խափանման միջոցը։ Դատավորը պարտավորեցրել է դատախազությանը՝ վերացնել կիրառված խափանման միջոցը»,-ասել են դատարանից։
2025 թվականի նոյեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։
Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա 1998-2010 թվականների ընթացքում ռուսաստանաբնակ գործարարից՝ Միխայիլ Բաղդասարովից, պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը դրսևորվել է ՀՀ-ում արտոնյալ պայմաններով գործունեություն ծավալելու դիմաց ստացված եկամտի կեսը Սերժ Սարգսյանին փոխանցելով։
2025թ.-ի մարտի 12-ին Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել։
Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից
հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով
Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ
խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես
խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը: