ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։
2025-ի նոյեմբերի 5-ին դատախազը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել։
Քրեական հետապնդումը հարուցվել էր առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հոդվածով։
Նախորդ տարվա նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակում արգելել են մեկնել երկրից։
