«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 19ին Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի։
«Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 19-ին ժամը 10:00-24:00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Գ. Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Մայիսի 9, Մխչյան, Կատովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Արագածի, Օդեսայի, Բայդուկովի, Հրազդանի, Լ.Խաչիկյան, Կողբի, Գորգագործների, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Զ.Եսայան, Հ․Հովսեփյան փողոցների և նրբանցքների, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի, Վերին Շենգավիթ թաղամաս՝ 1-ին, 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցների ու նրբանցքների, Եղ.Թադևոսյան փողոցի և նրբանցքի, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փողոցի և նրբանցքի, Արցախի 4 նրբանցքի, Արտաշիսյան 39-81, Չեխովի 1-50, Արշակունյաց 36 330, Ս․Տարոնցի 1-10 համարների և նրբացքների ջրամատակարարումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter