«Իրանի դեմ նոր պատերազմը որևէ մեկին օգուտ չի բերի»․ Էրդողան

«Իրանի դեմ նոր պատերազմը որևէ մեկին օգուտ չի բերի»․ Էրդողան

Իրանի դեմ նոր պատերազմը տարածաշրջանին օգուտ չի բերի, ընդհակառակը՝ այն կտուժի դրանից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Իրանի և ԱՄՆ-ի միջև խնդիրները լուծվեն երկխոսության ճանապարհով։ Մենք բարձր մակարդակով կապեր ենք պահպանում երկու երկրների հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի նախագահների հետ։

«Մենք շարունակում ենք մնալ խաղաղության կողմնակից և այս հարցին մոտենում ենք դրական հույսերով։ Մենք շարունակելու ենք բացատրել, որ ռազմական սրացումը և լարվածության աճը մեր տարածաշրջանում կհանգեցնեն ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- նշել է Էրդողանը։

Leave a Comment