Ալիևի իրական պահանջը փաստացի Հայաստանի ամբողջական կապիտnւլյաgիան է. Հայկ Նահապետյան


Հասարակություն


Եթե Ալիևը զուգահեռում է այն դատավարությունը, որը Բաքվում է  տեղի ունենում Նյուրնբերգի հետ, հստակ պետք է հասկանանք՝ ինքն ասելու է, որ մեղադրյալիների աթոռներին նստած են մի մասը»,- ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյակի մոտ «խաղաղության» գործընթացի վերաբերյալ խորհրդանշական ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց  ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նա նշեց, որ վստահեցնում է՝ շուտով հարյուրավոր, եթե ոչ հազարավոր անձանց վերաբերյալ Ադրբեջանը հայց է ներկայացնելու միջազգային ատյաններ, այդ թվում  Հայաստանի երեք նախագահների, պաշտպանության նախարարների, շտաբերի պետերի, որոնք, ըստ Ադրբեջանի նախագահի, հանցագործներ են, պետք է դատվեն։

«Նյուրնբերգում ոչ միայն դատվում էին իրական հանցագործները, այլ Գերմանիան ամբողջովին կապիտուլյացվեց։

Հիմա Ալիևի իրական պահանջը փաստացի Հայաստանի ամբողջական կապիտուլյացիան է, որը նշանակում է Հայաստանն առանց պայմանների ընդունում է Ադրբեջանի բոլոր պահանջները»,- ասաց Հայկ Նահապետյանը։


Leave a Comment