Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին առաջին անգամ խոսել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ իր տարաձայնությունների մասին։
Associated Press-ին տված հարցազրույցում Զալուժնին հայտարարել է, որ լարվածությունն առաջացել է 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից անմիջապես հետո, և երկու կողմերի միջև հաճախակի են եղել վեճեր՝ երկիրը լավագույնս պաշտպանելու վերաբերյալ։
Նա AP-ին պատմել է, որ լարված հարաբերությունները հասել են գագաթնակետին այդ տարի՝ ավելի ուշ, երբ Ուկրաինայի ներքին հետախուզության ծառայության տասնյակ գործակալներ խուզարկել են Զալուժնիի գրասենյակը։
Նա պնդել է, որ այդ քայլով փորձ է արվել իրեն վախեցնել, և դա եղել է քայլ, որով կարող էր խարխլվել այդ շրջանում երկրի համար կարևոր միասնականությունը։
Չնայած՝ պատերազմի սկզբում առաջացած ճգնաժամը հաղթահարվել է, սակայն կողմերի միջև լարվածությունը շարունակվել է նաև պատերազմի հետագա ընթացքում։
Նա Զելենսկիին նաև մեղադրել է նաև 2023 թվականի հակահարձակման ձախողման համար։ Նախկին գլխավոր հրամանատարը պատմել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերների աջակցությամբ իր մշակած ծրագիրը նախատեսել է ուժերը կենտրոնացնել մեկ ուղղությամբ՝ Զապորոժիեի շրջանին հարվածելու և Ազովի ծով դուրս գալու համար, Ռուսաստանի ցամաքային միջանցքը դեպի Ղրիմ կտրելու նպատակով։ Սակայն, փոխարենը, Զելենսկու պնդմամբ՝ ռեսուրսները ցրվել են մի քանի ճակատներում, ինչը գործողությունը զրկել է հարվածային հզորությունից։
Զալուժնին պնդել է, որ Զելենսկին և մյուս պաշտոնյաները չեն ապահովել անհրաժեշտ ռեսուրսները և խոչընդոտել են ծրագրի լիարժեք իրականացմանը։
