Չինաստանում հրավառության պարագաների խանութում պայթյուն է տեղի ունեցել։
Այս մասին հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով զոհվել է տասներկու մարդ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Չինական մի շարք լրատվամիջոցներ գրում են շուրջ մեկ տասնյակ վիրավորների մասին:
Կատարվում է հետաքննություն՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար: