ԱԺ ՔՊ խմբակցության նախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ 2-րդ քրեական գործն է հարուցված եղել: Նա կրկին կանգնել է դատարանի առաջ:
ԱԺ ՔՊ խմբակցության նախագահ Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկված պայմաններում վարել է ավտոմեքենա: Ավետ Արսենի Կոնջորյանը, 07.07.2025 թվականի վարչական իրավախախտման գործով որոշմամբ 1 տարի ժամկետով’ 07.07.2025 թվականից մինչև 07.07.2026 թվականը զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և այդ մասին պատշաճ ծանուցված լինելով, 2025 թվականի հոկտեմբերի 15-ին’ ժամը 14:15֊ի սահմաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում’ «Օրիգինալ ֆուդ»֊ի մոտակայքում վարել է «Մերսեդես» մակնիշի 11 IM 110 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում կանգնեցվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից, ինչի կապակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրությունը: Դատարանում Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, մասնավորապես ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ձև 8 տեղեկանքը, համաձայն որի՝ Ավետ Արսենի Կոնջորյանը նախկինում չի դատապարտվել և հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական վարույթով նախաձեռնվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ, Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալը ծանուցվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հնարավորության և իրավական հետևանքների մասին, ինչպես նաև քննիչի, պաշտպան Մելանյա Սարգսյանի և մեղադրյալ Ավետ Կոնջորյանի մասնակցությամբ կազմվել է արձանագրություն առ այն, որ մեղադրյալ Ավետ Արսենի Կոնջորյանը չի վիճարկում իրեն ներկայացված մեղադրանքի փաստական հիմքն ու իրավական գնահատականը, պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո կամավոր ցանկություն է հայտնում, որ դատարանում գործի քննությունն իրականացվի համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի կարգով:
Արդյունքում, դատարանը վճռել է Ավետ Արսենի Կոնջորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում և պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375.000 ՀՀ դրամ, չափով: 2. ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասի կիրառմամբ՝ Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ նշանակված տուգանքի՝ 375.000ՀՀ դրամ գումարի վճարումը թույլատրել կատարել 1 /մեկ/ տարվա ընթացքում: 3. Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո վերացնել: Զրուցեցինք, Ավետ Կոնջորյանի փաստաբան Մելանյա Սարգսյանի հետ հասկանալու համար, թե ինչու են դատարամում նշել , որ նա նախկինում դատապարտված չի եղել , նա խարդախության համար նախկինում ազատազրկման էդատապարտված եղել ու մեղադրական վճիռ կա նրա մասով Մելանյա Սարգսյանը նշեց։
Դատելով իրավիճակից՝ ՔՊ–ական Հայկ Կոնջորյանի եղբոր համար նախկինում խարդախության գործով կալանավորվել ու դատապարտվելը դաս չի եղել ու նա տարիներ անց կրկին խախտել է օրենքը ու կրկին հայտնվել դատարանի առաջ:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․