Սերժ Սարգսյանի՝ չբացակայելու արգելքը վերացվել է

Սերժ Սարգսյանի՝ չբացակայելու արգելքը վերացվել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առնչությամբ հարուցված նոր քրեական վարույթով կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է. Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն դատարանից։

«Քանի որ դատավորը փոխարինող է եղել, այդ պատճատով նա չէր կարող վերացնել: Դատավորը պարտավորեցրել է դատախազությանը՝ վերացնել կիրառված խափանման միջոցը»,-ասացին դատարանից:

Հիշեցնենք՝ դրվագը վերաբերում է 2019թ. հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի ցուցմունքի հիման վրա հարուցված գործին։ Այս գործի շրջանակներում Սերժ Սարգսյանի ելքը երկրից փակվել էր։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment