Ղազարյան Ալխասը գրկաբաց սպասում է



Մեկնաբանելով Իլհամի սադրիչ հայտարարությունները՝ վերաբերող Հայաստան հարյուր հազարավոր ադրբեջացիների վերադարձին, ինչպես նաև արձագանքելով նկատառմանը, որ տասնամյակներ ի վեր հակամարտող ժողովուրդները չեն կարող պատկերացնել միմյանց հետ կողք կողքի ապրելը՝ ՔՊ-ական Ղազարյան Ալխասը հայտարարել է, թե չնայած դժվար է հիմա պատկերացնել դա, բայց քաղհասարակության մասով այդ ուղղությամբ քայլեր արվում են: «Ես կարծում եմ, որ մենք ժամանակի խնդիր ունենք, որպեսզի կարողանանք էդ ամբողջ բացասական լիցքը, որ ունեցել ենք տարիներ շարունակ, մեր միջից հանել»,-մասնավորապես՝ հայտարարել է Ալխասն ու համոզմունք հայտնել, որ քանի որ երկու երկրներն էլ ուզում են խաղաղություն, ուստի այս տարի գնում ենք կառուցողական դաշտ:

«Կառուցողական դաշտ գնացող» Ալխասը երևի չի լսելԻլհամի վերջին հայտարարություններն ասենք Նիկոլի խաչմերուկի մասին. մարդը հստոկորեն ասել էր, որ խաչմերուկի մասին բոլոր ՔՊ-ական լոլոները պարզ երազախաբություն են, և ոչ մի խաչմերուկ ուղղակի գոյություն չունի: «Կառուցողական դաշտ գնացող» Ալխասը փաստացի պատրաստակամություն է հայտնել՝ ընդունելու այստեղ հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ մի փոքր ժամանակ խնդրելով Բաքվից ընդամենը. ուզում է, որ հայ հասարակության զգոնութունը թուլանա, ու մենք ադրբեջանցիներին որպես եղբայրներ ընդունենք մի դեպքում, երբ 44-օրյայում թափված արունը չի չորացել, երբ Ադրբեջանը մեզ նացիստ է հռչակում, հայերին դատում, սեփական ազգաբնակչությանը հայատյացությամբ սնում ու Երևան մտնելու պլան գծում:

Ոչ մի րոպե չկասկածեք, որ ադրբեջանցիներն իսկապես վերադառնալու են այստեղ որպես հողի տերեր, եթե Նիկոլը կրկին վերարտադրվի ու իշխանությունից չհեռացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment