«Մարտից հետո շատերն են հասկանալու, որ իրենց օգտագործել ու շպրտել են»․ Ոսկան Սարգսյան

«Մարտից հետո շատերն են հասկանալու, որ իրենց օգտագործել ու շպրտել են»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էս զուռնի ձենը մարտից հետո է լսվելու.
ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի ընտրությունների արդյունքները այդ կուսակցության մեջ մեծ դժոգոհություններ են առաջացրել, քանզի այդ կուսակցությունից ԱԺ շատ պատգամավորներ և այլոք հայտնվել են նախընտրական ցուցակի «պադվալում»։ Մարտի 27-ին և 28-ին կայանալու են ՔՊ նախընտրական ցուցակի առաջին 50 համարների ընտրությունները ու դրանից հետո այս զուռնի ձայնը շատերի ականջն է խլացնելու։ Շատերն են հասկանալու, որ իշխանական կերակրատաշտից հեռու են նետվել, իրենց օգտագործել ու շպրտել են, իսկ իրենց մնացել է հայրենիք հանձնողի պիտակը։ Դրա արդյունքում լինելու են դժգոհողների գործողություններ, ՔՊ կուսակցության և իշխանության ներսից տեղեկատվական մեծ արտահոսք»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան

Leave a Comment