Ժնևում Ուկրաինայի շուրջ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակությունը խորհրդակցությունների ընթացքի վերաբերյալ միջանկյալ զեկույցներ է ներկայացնում անմիջապես նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, նախագահին անմիջական զեկույցներ են ներկայացվում։ Բայց դեռ վաղ է խոսել որևէ գնահատականի մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։
