Aurora News | Լուրերը մեկ տողով. Դոնբաս, Մերձավոր Արևելք և միջուկային հարցեր. քաղաքական թեժ օր

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային: 

• Ժնևում անցկացվել են ռուս-ամերիկյան և ռուս-ուկրաինական ձևաչափերով բանակցություններ, սակայն պաշտոնական արդյունքներ չեն հրապարակվել։

• Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի ընդունի Դոնբասից միակողմանի դուրսբերում նախատեսող համաձայնագիր։

• ԱՄՆ-ն հերքել է New START,  СНВ-III, SNV-III պայմանագրի շուրջ Մոսկվայի հետ որևէ ոչ ֆորմալ պայմանավորվածություն ունենալը։

• ԱՄՆ փոխնախագահը խոսել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին, ընդգծելով, որ «կարմիր գծերը» մնում են ուժի մեջ։

• Վատիկանը հրաժարվել է միանալ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին»՝ հղում անելով իր հատուկ կարգավիճակին։

• ԱՄՆ ռազմական ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել Հորմուզի նեղուցում իրանական զորավարժությունների ֆոնին։

• Չինաստանը մեղադրել է Վաշինգտոնին՝ միջուկային փորձարկումները վերսկսելու պատրվակներ ստեղծելու մեջ:

• ԱՄՆ Սենատի հանրապետականները պատասխանել են Իրանի սպառնալիքներին ու ասել, որ Թրամփին և ԱՄՆ-ին սպառնալը «ամենախելամիտ որոշումը չէ»։

• Amnesty International-ը քննադատել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը՝ խոսելով արդար դատավարության խախտումների մասին։

• Հայաստանում մեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն, գրանցվել է 10 ավտովթար՝ 13 տուժածով։

• Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ինտեգրման խնդիրները։

• Իտալիայում ընթացող ձմեռային խաղերում կայացել է կանանց գեղասահքի կարճ ծրագիրը։  Ադելիա Պետրոսյանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ 

Leave a Comment