Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական եկեղեցու 25 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություններից, հայտնում է Մայր Աթոռը:
Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներին դիմել են Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Երուսաղեմի Հայ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Օրակարգի քննարկումից և հաստատումից հետո ընտրվել է դիվանը՝ վարելու եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները։
Ամենայն Հայոց կաթողիկոսը և մի շարք բարձրաստիճան հոգևորականներ հավաքին մասնակցում են հեռավար կարգով. ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել վեհափառի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Կաթողիկոսի ելքը ՀՀ-ից արգելվել է:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը փետրվարի 15-ին հայտարարել էր, որ կաթողիկոսի բացակայությամբ ժողովը դառնում է եպիսկոպոսաց հավաք:
Կարդացեք նաև՝
