Փետրվարի 13-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում գործ է հարուցվել կաշառք ստանալու վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Նույն օրը գործը մակագրվել և հանձնվել է Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանի քննությանը։ Փետրվարի 16-ին Դատարանը որոշում է կայացրել գործը վարութ ընդունելու վերաբերյալ։
Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն
Կ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա և Ա. Է.-ի հետ, հանդիսանալով պաշտոնատար անձինք` հետաքննության մարմնի աշխատակիցներ, զբաղեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության 14-րդ բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնները, ի թիվս այլնի, օժտված լինելով, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու, հարկային իրավախախտումների վերաբերյալ առկա տեղեկությունների, ինչպես նաև հարկային հանցագործությունների կատարման մասին վկայող այլ փաստերի և հանգամանքների առկայության օպերատիվ-հետախուզական, քրեադատավարական միջոցառումներ իրականացնելու, ըստ ոլորների դեպքում համապատասխան ռիսկային տնտեսվարող սուբյեկտների ցանկերի առանձնացման, ուսումնասիրության, վերլուծության և հսկողական անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման լիազորություններ, 2026 թվականի հունվարի 12-ին այցելել են Ստեփանավան քաղաքում գտնվող անհատ ձեռնարկատեր Ա. Ա.-ին և վերջինիս եղբոր Ա.Ա-ին պատկանող «Օվսաննա» հանրախանութ, որտեղ Ա. Ա-ի և Ա. Ա.-ի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության, այն է նշված հանրախանութում՝ ստուգումներ չիրականացնելու, տպերմարկետը ժամանակավորապես չփակելու, առևտուրը չարգելելու, աշխատակիցներից բացատրություններ վերցնելու նպատակով Երևան քաղաք չտանելու, ինչպես նաև խախտումներ լինելու դեպքում դրանք չարձանագրելու և տուգանք չնշանակելու համար, նախնական համաձայնությամբ խմբի կազմում Ա. Ա.-ից և եղբորից պահանջել են մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը տալ առանձնապես խոշոր չափերով՝ 9.000.000 22 դրամ կաշառք:
Ա. Է.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա և Կ. Ս.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձինք՝ հետաքննության մարմնի աշխատակիցներ, զբաղեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 14-րդ բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնները, ի թիվս այլնի, օժտված լինելով, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու, հարկային իրավախախտումների վերաբերյալ առկա տեղեկությունների, ինչպես նաև հարկային հանցագործությունների կատարման մասին վկայող այլ փաստերի և հանգամանքների առկայության դեպքում համապատասխան օպերատիվ-հետախուզական, քրեադատավարական միջոցառումներ իրականացնելու, ըստ ոլորների ռիսկային տնտեսվարող սուբյեկտների ցանկերի առանձնացման, ուսումնասիրության, վերլուծության և հսկողական անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման լիազորություններ, 2026 թվականի հունվարի 12-ին այցելել են Ստեփանավան քաղաքում գտնվող անհատ ձեռնարկատեր Ա.Ա.-ի և վերջինիս եղբոր՝ Ա. Ա-ի կողմից օգտագործվող «Օվսաննա» հանրախանութ. Ա. Ա-ի և Ա. Ա.-ի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության, այն է նշված հանրախանութում ստուգումներ չիրականացնելու, սուպերմարկետը ժամանակավորապես չփակելու, առևտուրը չարգելելու,աշխատակիցներից բացատրություններ վերցնելու նպատակով Երևան քաղաք չտանելու, ինչպես նաև խախտումներ լինելու դեպքում դրանք չարձանագրելու և տուգանք չնշանակելու համար, նախնական համաձայնությամբ խմբի կազմում Արմեն Ալեքսանյանից և Արտակ Ալեքսանյանից պահանջել են մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը տալ առանձնապես խոշոր չափերով՝ 9.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Մեղադրանքի հոդվածները
Գործով մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 435 հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։ Այն է՝
435 հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր՝ Կաշառք ստանալը՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, կաշառք տալու առաջարկ ներկայացնելը կամ կաշառք տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար, որը կաարվել է դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից կամ առանձնապես խոշոր չափերով։
Կիրառված խափանման միջոցները և գործի հետագա ընթացքը
Մեղադրյալների նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, մեղադրյալների լիազորությունները դադարեցվել են։ Գործով առաջին նախնական դատական նիստը կկայանա փետրվարի 26-ին։