Մայիսի 28-ին՝ ընտրություններից առաջ, իշխանությունները PR նպատակով մեծ շքերթ կանցկացնեն․ ԶԼՄ

Իշխանությունները պատրաստվում են մայիսի 28-ին` ընտրություններից ընդամենը 10 օր առաջ, մեծ շքերթ անցկացնել, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Ըստ թերթի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը` Անկախության տոնին անցկացվելիք շքերթը PR նպատակներով է իրականացվում․ հանրության լայն շերտերին փորձում են ներշնչել, որ գործող իշխանությունն արժևորում է հաղթանակները, Սարդարապատի հերոսամարտը և պատրաստ է հանուն հայրենիքի ազատագրական պայքարի։

Շքերթին սկսել են նախապատրաստվել դեռևս դեկտեմբերից և արդեն փորձեր են անում, նշել է լրատվականը։ Պաշտպանության նախարարությանը հրահանգվել է՝ զորամասերի բարետես զինվորներին, նաև կին զինծառայողներին հավաքագրել, հավելել է թերթը։ 

 

Leave a Comment