Շաքարային դիաբետով 29-40 տ. անձանց անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ

Շաքարային դիաբետով 29-40 տ. անձանց անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ

18 փետրվարի 2026 – 11:22 AMT

PanARMENIAN.Net – Առողջապահության նախարարությունը մեկնարկել է ծրագիր, որի համաձայն 29-40 տարիքային խմբում հաշվառված ինսուլինակախյալ շահառուները ևս կստանան երկու տեսակի ինսուլինային անալոգներ, ասեղներ, ինչպես նաև արյան մեջ գլյուկոզի որոշման սարքեր՝ յուրաքանչյուր եռամսյակում 150 թեստ-երիզով։ Այդ մասին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիների և նրանց ծնողների հետ հանդիպմանը:

Հանդիպմանը քննարկվել է նաև դեղապահովման հարցը, խոսվել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ավելի շատ բուժծառայությունների հասանելիության մասին:

«Շահառուներն ու նրանց հարազատները բարձր են գնահատել շաքարային դիաբետ ունեցող երեխաների ու մեծահասակների համար պետական ծրագրերի վերջին տարիների շարունակական ընդլայնումը, վստահեցրել, որ պետական այս մոտեցման շնորհիվ վերջին տարիներին նկատելիորեն բարելավվել է իրենց կյանքի որակը: Շուրջ երկու ամիս առաջ էլ գլյուկոզի շարունակական մոնիտորինգի ժամանակակից համակարգեր է տրամադրվել երեխաներին ու դեռահասներին»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:

Մոտ երկու ամիս առաջ գլյուկոզի շարունակական մոնիտորինգի ժամանակակից համակարգեր են տրամադրվել երեխաներին ու դեռահասներին:

Leave a Comment