«The Economist»-ը գրում է, որ խաղաղության բանակցություններին մասնակցող ուկրաինական պատվիրակության ներսում կան տարաձայնություններ Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու ժամկետների հետ կապված։
Հրապարակման համաձայն՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը կոչ է արել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ կնքում, չնայած ուկրաինական պատվիրակության մի մասը դեմ է դրան։
Մասնավորապես, Կիրիլ Բուդանովի գլխավորած կողմը կարծում է, որ Ուկրաինայի շահերը լավագույնս պաշտպանվում են Միացյալ Նահանգների գլխավորությամբ արագ համաձայնագրով։
«The Economist»-ի համաձայն՝ պատվիրակության մյուս մասը, հավանաբար, «դեռևս գտնվում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի ազդեցության տակ, որը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով»։ Հրատարակության համաձայն՝ պատվիրակության այս մասը «ավելի քիչ է հակված արագ համաձայնության հասնելուն»։
Ինչպես գրում է «The Economist»-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, կարծես, փորձում է հավասարակշռություն հաստատել երկու կողմերի միջև, չնայած նա նույնպես ունի իր սեփական գաղափարները։
