Փետրվարի 18-ի գիշերը հարյուր հազարավոր օգտատերեր ամբողջ աշխարհում բողոքել են Google-ի, YouTube-ի, Cloudflare-ի և շատ այլ ծառայությունների խափանումներից:
Այս մասին տեղեկանում ենք խափանումներին հետևող Downdetector հարթակից։
Ըստ ծառայության՝ այս գիշեր օգտատերերի բողոքների թիվը գերազանցել է ավելի քան 500 000-ը։ Խափանումները գլոբալ բնույթ են կրել և գրանցվել են աշխարհի տարբեր երկրներում։
Մասնավորապես, մարդիկ բողոքել են, որ չեն կարողանում մուտք գործել Google որոնողական համակարգ, Gmail փոստային ծառայություն, YouTube տեսահոսթինգ և այլ հարթակներ։
Օգտատերերից տեղեկություններ են ստացվել նաև AWS – ի և Cloudflare-ի աշխատանքում առկա խնդիրների մասին, ինչը կարող է ազդած լինել այդ ծառայությունների շնորհիվ աշխատող հազարավոր կայքերի և հավելվածների աշխատանքի վրա:
Դատելով դիմումների դինամիկայից՝ խափանումները տևել են մոտ 3-4 ժամ, իսկ բողոքների գագաթնակետը եղել է մոտավորապես գիշերվա 5:30-ին:
Այսպես, օրինակ, պիկ ժամանակահատվածում միայն ԱՄՆ-ում գրանցվել է ավելի քան 320 000 բողոք օգտատերերից YouTube վիդեոհոսթինգի աշխատանքի հետ կապված խնդիրների մասին։ Խափանումներ են նկատվել նաև Հնդկաստանում, Բրիտանիայում, Ավստրալիայում և Մեքսիկայում:
Որոշ ժամանակ անց ընկերությունը հայտնել է խնդրի լուծման մասին, որն ազդել է տեսանյութերի փոխանակման հարթակ մուտք գործելու վրա:
