Նյու Յորք նահանգի հյուսիսային մասում գտնվող եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել։
Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ հոգևորական և դեպքի վայր ժամանած հրշեջներ։
«43-ամյա հոգևորական Բրենդոն Փիթսը և Բունվիլի հրշեջ ծառայության չորս անդամներ՝ 43-ից 71 տարեկան, վնասվածքներով տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։ Ոստիկանությունը հայտնում է, որ բոլորը գտնվում են ծանր, բայց կայուն վիճակում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունի հետ կապված հանցագործության նախնական նշաններ չկան։