Եղանակի պատճառով օլիմպիական խաղերում կանանց սնոուբորդի եզրափակիչը հետաձգվել է

Եղանակի պատճառով օլիմպիական խաղերում կանանց սնոուբորդի եզրափակիչը հետաձգվել է

Միաժամանակ, խնդիրներ են եղել Կանանց սնոուբորդի սլոփսթայլի եզրափակիչում։

 

Իտալիայում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների յոթ հավաքածու՝ կանանց սնոուբորդի, տղամարդկանց բիաթլոնի, կրկնակի բոբսլեյի և այլ մրցաձևերում։ Միաժամանակ ընթանում են հոկեյի կարևոր խաղեր, որոնցում կորոշվեն այն չորս թիմերը, որոնք կշարունակեն պայքարը մեդալների համար՝ միանալով արդեն քառորդ եզրափակիչ անցած ԱՄՆ-ի, Կանադայի, Սլովակիայի և Ֆինլանդիայի հավաքականներին։

Ֆրանսիայի տղամարդկանց թիմը (Ֆաբյեն Կլոդ, Էմիլիեն Ժակլեն, Կենտին Ֆիլյոն Մայե, Էրիկ Պերրո) պատմության մեջ առաջին անգամ հաղթել է 4×7,5 կմ էստաֆետում՝ ցույց տալով 1:19:55,2 ժամանակը։

Նորվեգիան նվաճել է արծաթե մեդալը՝ զիջելով 9,8 վայրկյանով, իսկ Շվեդիան՝ բրոնզե մեդալը՝ զիջելով գրեթե մեկ րոպե (57,5 վայրկյան)։

Միաժամանակ, խնդիրներ են եղել Կանանց սնոուբորդի սլոփսթայլի եզրափակիչում։

Լիվինյո լեռնադահուկային կուրտում ուժեղ քամու և ձնաբքի պատճառով հետաձգվել է կանանց սնոուբորդի սլոփսթայլի եզրափակիչը։ Միջազգային լեռնադահուկային և սնոուբորդային ֆեդերացիան (FIS) որոշում է կայացրել հետաձգել եզրափակիչը, քանի որ մարզիկները չեն կարողացել ավարտել մարզումային փորձերը։

Կանանց՝ դահուկներով թռիչքների որակավորման փուլը նույնպես հետաձգվել է։

Leave a Comment