Պերուի խորհրդարանն անվստահություն է հայտնել նախագահին – Armenia Today

Պերուի խորհրդարանը հաստատել է նախագահ Խոսե Ջերիին անվստահության հայտնելու որոշումը՝ նրան պաշտոնից ազատելու նպատակով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հաստատվել են Կոնգրեսի նախագահ, Հանրապետության գործող նախագահ Ջերիին անվստահություն հայտնելու առաջարկները»,- քվեարկությունից հետո որոշումն ընթերցել է խորհրդարանի գործող խոսնակ Ֆեռնանդո Ռոսպիլիոզին։

Ջերին դարձել է Պերուի ութերորդ նախագահը վերջին 10 տարվա ընթացքում։ Հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են ապրիլի 12-ին։

Leave a Comment