Արդյո՞ք ստորև բերված օրինակը հնարավոր է ՀՀ դատական համակարգում. Գոհար-Մելոյան





«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհրա Մելոյանը գրում է.

«Այսօրվա լրահոսի հետքերով…

Հարց իրավաբաններին. արդյո՞ք ստորև բերված օրինակը հնարավոր է ՀՀ դատական համակարգում։

Պատկերացրեք, որ ՀՀ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստան–Ալբանիա ֆուտբոլային խաղի 74-րդ րոպեին փոխարինում է Հայաստանի հավաքականի X ֆուտբոլիստին;

Խաղից անմիջապես հետո X ֆուտբոլիստը հայցադիմում է ներկայացնում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 74-րդ րոպեին իր փոխարինման հետևանքով իր իրավունքների խախտման վերաբերյալ։

Զուգահեռաբար X ֆուտբոլիստը ներկայացնում է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ պարտավորեցնել մինչև գործի քննության ավարտը իրեն Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի հավաքականի բոլոր հաջորդ խաղերում խաղացնել ամբողջ 90 րոպեներին

Դատարանը վարույթ է ընդունում հայցը՝ բավարարելով նաև հայցի ապահովման միջնորդությունը և պարտավորեցնելով հավաքականի գլխավոր մարզչին մինչև վեճի ավարտը X ֆուտբոլիստին բոլոր հաջորդ խաղերում խաղացնել ամբողջ 90 րոպեներին»:



Leave a Comment