Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի դինամիկան


Քաղաքականություն


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

 

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրեր և այդ ուղղությամբ ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցեր:

 

Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի և գործընկերության զարգացման ուղղությամբ նոր շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

 

Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական  դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:

 

Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկայի ու հնարավորությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:


Leave a Comment