«Կա՛մ հերքեք Ալիևին, կա՛մ անկեղծ ասեք, որ ինքնիշխան չենք»․ Էդմոն Մարուքյան

«Կա՛մ հերքեք Ալիևին, կա՛մ անկեղծ ասեք, որ ինքնիշխան չենք»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Մյունխենում Ադրբեջանի նախագահը ուղիղ հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի փոխըմբռնում։

«Եվ կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև կա մեծ, այսպես ասած, փոխըմբռնում այն մասին, թե ինչ պետք է արվի և ինչ հաջորդականությամբ», – ասաց Իլհամ Ալիևը:

Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնյաները՝ վարչապետը, արտգործնախարարը, Արդարադատության նախարարը և մի շարք իշխանական պատգամավորներ հայտարարում են, թե իբր Սահմանադրության փոփոխությունը արտաքին թելադրանքով չի նախաձեռնվել և դա ներքին օրակարգ է, Ալիևը շատ ուղիղ ու պարզ ասում է, որ մեր իշխանությունները գիտեն՝ ինչ պետք է արվի և ինչ հաջորդականությամբ…

Կամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում»։

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան

Leave a Comment