Պետդեպարտամենտը միջուկային հովանոցը անվանել է միջուկային զենքի չտարածման գործիք

Վաշինգտոնը իր դաշնակիցներին «միջուկային հովանոցը» տրամադրելը համարում է աշխարհում միջուկային զենքի չտարածման գործում նշանակալի ներդրում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ զենքի վերահսկման և չտարածման հարցերով օգնական Քրիստոֆեր Յոն։

«Կարծում եմ՝ ստեղծելով մեր դաշնակիցներին ծածկող միջուկային հովանոց, Միացյալ Նահանգներն ավելին է անում չտարածման համար, քան, անկեղծ ասած, որևէ այլ գործիք», – ասել է Յեոն Հադսոնի ինստիտուտի վերլուծական կենտրոնում կայացած քննարկման ժամանակ։

Leave a Comment