Aurora News | Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան բանակցություններն ավարտվել է «լավ առաջընթացով». Օմանի ԱԳՆ-ն

ԱՄՆ-ի և Իրանի միջև Ժնևում կայացած մոտիկ բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է «լավ առաջընթացով», – ասել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։

«Իրանի և Միացյալ Նահանգների միջև Ժնևում կայացած մոտիկ բանակցություններն ավարտվել են լավ առաջընթացով ընդհանուր նպատակների և ընթացիկ տեխնիկական հարցերի որոշման գործում։ Մեր հանդիպումների ոգին կառուցողական էր», – գրել է նա սոցիալական ցանցերում։ Ալ-Բուսաիդին նաև բարձր է գնահատել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի ներդրումը բանակցային գործընթացում։

Օմանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ կողմերը մեկնել են մինչև հաջորդ հանդիպումը հետագա գործողությունների հստակ ծրագրերով։

Leave a Comment