Սա ամոթ է. սա անհեթեթություն է. Նուբար Աֆեյան

Հենց նոր իմացա, որ իմ վաղեմի ընկերն ու բարեգործության ոլորտի գործընկերը՝ Ռուբեն Վարդանյանը, որն անարդարացիորեն բանտարկված է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայկական ինքնիշխանության եւ անվտանգության պաշտպանության համար, Ադրբեջանում իր բանտարկիչների կողմից դատապարտվել է  20 տարվա ազատազրկման։

Սա ամոթ է։ Սա անհեթեթություն է։

Աշխարհում բոլոր նրանք, ովքեր հավատում են խաղաղությանն ու արդարությանը, պարկեշտությանն ու ազնվությանը, պետք է շարունակեն պայքարը նրա ազատ արձակման համար, եւ ես շարունակելու եմ այն։ Ռուբենի ընտանիքն ամենից լավ է արտահայտվել. սա դատավճիռ է ամբողջ հայ ժողովրդի դեմ։

Նուբար Աֆեյան, գործարար եւ բարերար

Noubar Afeyan @NoubarAfeyan

Leave a Comment