Աշխատավարձի ուշացումներ պոլիկլինիկաներում․ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է

Առողջապահության նախարարությունը` Պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձերի ուշացումների վերաբերյալ հստակեցնում է.

«Պոլիկլինիկական օղակի բուժաշխատողներն աշխատավարձը ստանում են երկու կտորով` պետական պատվերով իրականացված ծառայությունների և արդեն Առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների դիմաց:

Առաջին կտորի` պետական պատվերով տրամադրված բուժծառայություների դիմաց, փոխհատուցումն իրականացված է:

Հաշվի առնելով, որ ապահովագրության համակարգի մեկնարկային առաջին ամիսն է, նոր համակարգով փոխհատուցումներ իրականացնելու համար բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ կատարողականներում նոր ներդրված ծառայությունների մուտքագրումների, ճշգրտումների համար:

Վաղվա ընթացքում կազմակերպությունների ֆինանսավորումը կբացվի նաև ապահովագրության մասով:

Շնորհակալ ենք ըմբռնումով մոտեցման համար»:

Leave a Comment