Ինչ է փոխվել Artemis 2 առաքելության համար

Ինչ է փոխվել Artemis 2 առաքելության համար

2022 թվականին իրականացված Artemis 1 առաքելությունից հետո պարզվել էր, որ Orion տիեզերանավի ջերմապաշտպան վահանի որոշ հատվածներ վնասվել էին Երկրի մթնոլորտ վերադառնալու ժամանակ։ Թռիչքից հետո NASA-ն հայտնաբերեց ավելի քան 100 վնասված կետ։ Պատճառը հատուկ նյութն էր․ մթնոլորտ մտնելու ժամանակ դրա ներսում առաջացած գազերը չէին հասցրել դուրս գալ, ինչի հետևանքով առաջացել էին ճաքեր, և նյութի փոքր հատվածներ էին պոկվել։ Չնայած դրան, Orion-ը անվտանգ վայրէջք էր կատարել, և եթե անձնակազմ լիներ, նրանք վտանգի մեջ չէին լինի։

Այժմ պատրաստվող Artemis 2 առաքելության համար NASA-ն փոխել է վերադարձի ուղին․ տիեզերանավը մթնոլորտ կմտնի ավելի կտրուկ, վերադարձը կլինի ավելի արագ, և վահանը ավելի քիչ ժամանակ կլինի ծայրահեղ ջերմության մեջ։

Բացի այդ, վահանի նյութում փոքր փոփոխություն է արվել, որպեսզի ներսում առաջացող գազերը հեշտ դուրս գան։ Artemis 2-ը լինելու է առաջին առաքելությունը վերջին տասնամյակների ընթացքում, երբ մարդիկ կրկին կթռչեն Լուսնին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment