«Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանը ազատվեց տնային կալանքից»․ Արմինե Ֆանյան

«Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանը ազատվեց տնային կալանքից»․ Արմինե Ֆանյան

Փաստաբան Արմինե Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մ.Շահվերդյանի նախագահությամբ այսօր որոշում է կայացրել Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչ Նազելի Սարգսյանի միջնորդությունը մերժելու մասին:
Դատարանն արձանագրել է, որ բացակայում է Նաիրա Ալավերդյանին տնային կալանքի տակ պահելու հիմքը, հետևաբար՝ կիրառված խափանման միջոց տնային կալանքը ենթակա է վերացման։

Նաիրա Ալավերդյանի պաշտպաններ են փաստաբաններ Մարինե Ֆարմանյանը և Վահագն Քեշիշյանը:»:

Աղբյուրը`   Արմինե Ֆարմանյան

Leave a Comment