
«Հնարավորությունների նոր պատուհան է բացվում»,- այսօր Ժնևում Միացյալ Նահանգների պատվիրակության հետ բանակցությունների ավարտին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։
«Մենք հուսով ենք, որ բանակցությունները կհանգեցնեն խնդրի հարատև և դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված լուծման»,- նշել է Արաղչին։
Դրա հետ մեկտեղ իրանական դիվանագիտության ղեկավարը նաև կոչ է արել Վաշինգտոնին «հրաժարվել Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման սպառնալիքներից»։
Միացյալ Նահանգներն ու Իրանն այսօր Ժնևում անուղղակի բանակցություններ են անցկացրել՝ լուծելու Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տասնամյակներ շարունակվող վեճը և կանխելու հնարավոր պատերազմը:
Օմանի միջնորդությամբ բանակցությունների երկրորդ փուլին ԱՄՆ-ից մասնակցել են նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, իսկ Իրանից՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին: