Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից

17 Փետրվարի, 2026

Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանին դատարանն ազատեց տնային կալանքից՝ ամբողջությամբ մերժելով քննիչի միջնորդությունը՝ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, այս մասին գրել է պաշտպան Մարինե Ֆարմանյանը։

Նշենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը չի բավարարել Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին Մայր Աթոռից հայտնել էին Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների և թեմի առաջնորդի տան խուզարկության, այնուհետ նրանց բերման ենթարկելու մասին։ Մայր Աթոռը տեղեկացրել էր, որ բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը և 12 հոգևորական։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ կատարվում են գործողություններ՝ հավաքի մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Leave a Comment